Էդգար Շաթիրյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ

2025 թվականի դեկտեմբերի 5-ին հրավիրված աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը։

Կենսագրություն

Ծնվել է 1980 թվականին Երևան քաղաքում

Գիտական աստիճան՝ Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ:

 Կրթություն

1996-2000 թթ.Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատ՝ գերազանցության դիմպլոմով:

2000-2002 թթ.Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրա:

2002-2005 թթ.ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնի ասպիրանտ:

Աշխատանքային գործունեություն

  • 2002-2005 թթ
    ՀՀ նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչության մասնագետ:
  • 2007 թվականին
    ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական:
  • 2016 թվականին
    ՀՀ նախագահի ՆԿ-262-Ա կարգադրությամբ ընդգրկվել է Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խմբի կազմում:
  • 2018-2022 թթ.
    ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ):
  • 2015 թվականի հունիսի 13-ից մինչև 2019 թվականի նոյեմբերի 19-ը
    Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ:
  • 2019 թվականի նոյեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 6-ը
    Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ:
  • 2020 թվականին
    ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի փորձագետ:
  • 2020 թվականին
    Միջազգային զարգացման իրավունքի կազմակերպության (IDLO) ավագ փորձագետ:
  • 2020 թվականի սեպտեմբերի 15-ին
    Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր:
  • 2025 թվականի դեկտեմբերի 5-ին
    Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կողմից ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ:

Related posts

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 93 ընտրատեղամասերից

Բայանդուրում, Ախուրիկում, Մուծքում, Ճարճակիսում և Գառնառիճում քվեարկության նախնական արդյունքները

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 76 ընտրատեղամասերից