ԶՈՒ-ում սեզոնային գրիպի կամ սուր շնչառական հիվանդությունների թվաքանակի աճի միտում չի արձանագրվել. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունն անդրադաձել է զինված ուժերում սեզոնային գրիպի մեծ տարածման և զինծառայողների չպատվաստվելու վերաբերյալ մտահոգություններին:

«Ի պատասխան սոցիալական ցանցերի որոշ օգտատերերի կողմից հնչեցված մտահոգության, թե զինված ուժերում սեզոնային գրիպի մեծ տարածում է նկատվում, և, բացի դրանից, զինծառայողները չեն պատվաստվում COVID-19-ի դեմ, հայտնում ենք, որ անհանգստության որևէ պատճառ չկա. սեզոնային գրիպի կամ սուր շնչառական հիվանդությունների թվաքականի աճի միտում չի արձանագրվել, իսկ պատվաստումները ոչ միայն իրականացվում են, այլև դրա ցուցանիշներն էապես բարձր են, քան քաղաքացիական բնակչության շրջանում»,- նշված է ՊՆ-ի ֆեյսբուքյան էջում։

 

Related posts

COP17-ի հյուրընկալումը Հայաստանի համար ինքնանպատակ չէ․ Արարատ Միրզոյան

Մենք այլևս սպասելու ժամանակ չունենք, պետք է խոսքերից անցնել գործի․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացմանը

Ասել եմ՝ 2023 թվականին նա մեր ապագա օլիմպիական չեմպիոնն է. Հարությունյանը՝ Էմմա Պողոսյանի հաղթանակի մասին