Զոհված զինծառայողների ևս 260 ընտանիքներ այսօր հատուցում են ստացել

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից տեղեկացնում են, որ մայիսի 24-ի դրությամբ հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված ևս 260 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։

Այսպիսով, ընդհանուր հատուցումների թիվը 5116-ն է, որից 3294-ը՝ այս պատերազմի հետևանքով, 416 հոգին հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը:

Անվանացանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ bit.ly/38p9RIN։

Հիմնադրամի «Կամուրջ» ծրագրով հատուցվել են 1406 շահառուներ:

Տվյալ տեղեկատվությունը ենթակա է փոփոխման՝ կապված նոր հատուցումների քանակի հետ։ Ցանկացած պահի կարելի է հիմնադրամի կայքում տեսնել փոփոխված բոլոր թվերը։

Related posts

Պաշտոնատար անձի ուղղորդմամբ քաղաքացին սուտ ցուցմունք է տվել. քրեական վարույթի նյութերը դատարանում են

Գարեգին Բ-ի և Հայաստանի նախկին հանցավոր ղեկավարների միասնական շահն այն է, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ. Կոնջորյան

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը