Զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին տրամադրվող սոցաջակցության ծրագրի շահառուների շրջանակն ընդլայնվել է

2020 թ․ ռազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրի շահառուների շրջանակն ընդլայնվել է։

Այսուհետ կարող են միջոցառման շահառու դառնալ և աջակցություն ստանալ քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորած, ինչպես նաև գերեվարված անձանց ընտանիքների անդամները, որոնց կտրամադրվի 1,000,000 դրամ միանվագ աջակցություն։ Նրանք ծրագրին կարող են դիմել մինչև 2021 թվականի դեկտեմբերի 1-ը՝ դիմում ներկայացնելով e-request.am միասնական հարթակի կամ նախարարության պաշտոնական կայքէջի՝ mlsa.am-ի «Գրեք նամակ» բաժնի միջոցով:

Նույն ծրագրին քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներն ու հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիական անձինք կարող են դիմել մինչև 2021 թ․մայիսի 1-ը՝ ապրիլի 1-ի փոխարեն։

Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության ընթացքում քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած Հայաստանի և Արցախի քաղաքացիներին միանվագ աջակցություն է տրամադրվում՝

1) 1-ին խմբի հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին՝ 3,000,000 դրամ,

2) 2-րդ խմբի դեպքում՝ 2,000,000 դրամ,

3) 3-րդ խմբի դեպքում՝ 1,000,000 դրամ,

4) Հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում՝ 3,000,000 դրամ,

5) Զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին՝ 5,000,000 դրամ։

Related posts

Արարատ Միրզոյանը կմեկնի Լյուքսեմբուրգ

Սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստին քննարկվել է 93 հայտ

Հնդիկ ուսանողների բողոքի ակցիան Գյումրիում