Զինված անձինք Փարիզի կենտրոնում փորձել են կողոպտել Chanel-ի խանութը

Չորս զինված անձ փորձել է կողոպտել Փարիզի կենտրոնում՝ Մոնտեն բուլվարում գտնվող Chanel-ի խանութը՝ սկուտերներով ցուցափեղկին բախվելով։

Նշվում է, որ նրանցից առնվազն մեկի մոտ ատրճանակ է եղել, սակայն հայտնի չէ, թե արդյոք այն իրակա՞ն է եղել։ Լրատվամիջոցների տվյալով՝ գողությունը կանխվել է: Նրանց ձերբակալել չի հաջողվել:

Chanel ընկերությունից հայտնել են, որ կողոպուտի փորձի ժամանակ վիրավորվել է անվտանգության ծառայության աշխատակից, նրան բուժօգնություն է ցուցաբերվել: Խանութը ժամանակավոր փակել են: Chanel-ից հայտնել են, որ զգալի նյութական վնաս չի հասցվել: Վնասվել է միայն խանութի ցուցափեղկը։

Related posts

Ֆրանսիայում մարտական ինքնաթիռի վթարից զոհվել է հայազգի սպա, փոխգնդապետ Անդրանիկ Սարգսյանը

Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը, «Շերեմետևոն» հայտարարել է տագնապի ռեժիմ և խնդրել ուղևորներին ապաստան գտնել

Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ