Զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք երիտասարդ է ձերբակալվել

Կոտայքի մարզի պարեկները ապրիլի 10-ի գիշերը՝ ժամը 1.20-ի սահմաններում, Վերին Պտղնի գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտ նկատել են երեք երիտասարդի, որոնք կասկածելի վարքագիծ են դրսևորել, իսկ նրանցից մեկը զենքի նմանվող առարկա է դրել մոտակա ցանկապատին։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:

Երիտասարդները զենք-զինամթերք ապօրինի պահելու անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին։

20-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին։

Related posts

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Նիկոլ Փաշինյան

Տաքսիում թողած պայուսակում հայտնաբերվել են մարտական նռնակ, անձնագիր, բանկային ու սոցիալական քարտեր

Որ քաղաքներում է մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան