Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ օգնության համար

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանին։ Ձմռանն ընդառաջ նախագահ Իլհամ Ալիևն անհրաժեշտ օգնություն ցուցաբերեց մեր էներգետիկ ոլորտին։ Այս ձմռանն էլ կարող են լինել ոչ պակաս դժվարություններ, և մենք պատրաստվում ենք դրան։ Բարեկամ Ադրբեջանի այս աջակցությունը կարևոր է մշտական ​​հարձակումների պայմաններում Ուկրաինայի էներգետիկ համալիրի կայունությունն ապահովելու համար: Մենք շարունակում ենք ակտիվորեն աշխատել մեր գործընկերների հետ՝ էներգահամակարգը ձմռանը պատրաստելու համար»,- ընդգծել է Զելենսկին։

Ադրբեջանի նախագահի հրամանի համաձայն՝ Ուկրաինա է ժամանել 14 բեռնատարից բաղկացած շարասյունը՝ 7,6 մլն դոլար արժողությամբ էլեկտրասարքավորումների խմբաքանակով:

Related posts

Սեպտեմբերի 12-17-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Որպես անհետ կորած որոնվող կնոջ դին հայտնաբերվել է Արևիկ գյուղի լճերում

Պուտինը մեղադրել է արևմտյան երկրներին Ուկրաինայում հակամարտություն հրահրելու համար