Զելենսկին Նիդերլանդների վարչապետի հետ քննարկել է անվտանգության երաշխիքների հարցը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետ Դիք Սխոոֆի հետ:

«Իհարկե, մենք խոսեցինք գործընկերների հետ մեր դիվանագիտական աշխատանքի և Վաշինգտոնում հանդիպումների մասին: Հիմա կա այս պատերազմը դադարեցնելու իրական հնարավորություն»,- գրել է Զելենսկին Telegram-ի իր ալիքում: Նա նշել է, որ Սխոոֆի հետ քննարկել են նաև անվտանգության երաշխիքները, հավելել՝ այժմ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և եվրոպացի գործընկերների թիմերն աշխատում են դրանց ճարտարապետության վրա: «Բոլոր զարգացումները պատրաստ կլինեն առաջիկա օրերին»,- հավելել է Ուկրաինայի ղեկավարը։

Զելենսկին կրկին հիշեցրել է, որ անհրաժեշտ է շարունակել ճնշում գործադրել Մոսկվայի վրա, որը, իր խոսքով, չի ցուցաբերում խաղաղության որևէ մտադրություն, որպեսզի փոխի իր դիրքորոշումը և համաձայնի բարձր մակարդակի հանդիպման՝ բոլոր հարցերը քննարկելու համար։

Related posts

Արթիկում ՔՊ կուսակցությունը՝ Անանիկ Ոսկանյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 74.9 տոկոսը

Գորիսում «Համերաշխություն» դաշինքը՝ Առուշ Առուշանյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 93%-ը

Ախուրյանում ՔՊ կուսակցությունը՝ Զավեն Մանուկյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 92.4%-ը