Զանգվածային բողոքի ակցիաներ Թուրքիայում

Թուրքիայի հարյուրավոր քաղաքացիներ չորեքշաբթի դուրս են եկել փողոց՝ մասնակցելու էլեկտրաէներգիայի և կենցաղային գազի գների թանկացման դեմ կազմակերպված բողոքի ակցիային:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով թուրքական աղբյուրին, ցույցերը կազմակերպվել են Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից: Ակցիաներն անցկացվել են մի քանի նահանգներում, ինչպես նաև Ստամբուլում և Անկարայում:

Ընդդիմադիր պարբերականի պնդմամբ՝ Սիրիայի հետ սահմանային Մարդին քաղաքում  տեղի ունեցած ցույցերի ընթացքում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել հավաքվածների դեմ: Ագրա նահանգում ցուցարարները կարգախոսներ են վանկարկել կառավարության հրաժարականի պահանջով:

Էներգիայի գները Թուրքիայում կտրուկ բարձրացել են անցյալ ամսվա ընթացքում՝ թուրքական լիրայի 44 տոկոսով արժեզրկման ֆոնին, երբ գնաճը հասել է վերջին երկու տասնամյակի ռեկորդային ցուցանիշի՝ 48.69 տոկոսի:

Related posts

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

«Յոթ աստիճան». տարիների փորձը՝ մեկ գրքում