Երևան-Մեղրի ավտոճանապարհին ռուսական զինուժի ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժած և զոհ

Հոկտեմբերի 29-ին, ժամը 11։53-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Տիգրանաշենի ոլորանների հատվածում, ռուսական զինուժի ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 80-րդ կմ-ի հատվածում, ՌԴ սահմանապահ զորքերի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 150 մ գլորվել ձորը․ կա 1 զոհ և 1 վիրավոր։

Փրկարարները դադարեցրել են բեռնատարի դիզելային վառելիքի արտահոսքը:

Related posts

Ֆրանսիայում մարտական ինքնաթիռի վթարից զոհվել է հայազգի սպա, փոխգնդապետ Անդրանիկ Սարգսյանը

Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը, «Շերեմետևոն» հայտարարել է տագնապի ռեժիմ և խնդրել ուղևորներին ապաստան գտնել

Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ