Երևանում փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել քաղաքացու դի

Ապրիլի 15-ին՝ ժամը 13։47-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նազարբեկյան թաղամասում գտնվող կիսակառույց շենքի վերելակի հորանում դի կա․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես տեղեկացնում են Փրկարար ծառայությունից՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել Վ․ Ս․-ի (ծնված 1968 թ․) դին։

Related posts

Իրանի՝ փախուստի դիմած կալանավորված անձը 5 օր անց հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնել

«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ