Երևանում հրկիզել են ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող մեքենան

Մայիսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Գիշերը ժամը 04։20-ի սահմաններում, անհայտ անձը կամ աձինք Շենգավիթ վարչական շրջանի, Մկրտիչ Սեդրակյան փողոցում, սեփական տան դիմաց հրկիզել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող «Honda ENS1» մակնիշի ավտոմեքենան։

Shamshyan.com-ի տեղեկություններով, ավտոմեքենան պատկանում է Գ․ Ստեփանյանի կնոջը։

Ականատեսների փոխանցմամբ՝ կոտրել են հետևի ապակին, բենզին են լցրել ու կրակի տվել։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը, ներկայացնելով հրկիզված մեքենան, նշել է, որ վստահ է՝ մեքենան «հրկիզել են ավագանիում Գևորգ Ստեփանյանի դիրքորոշումների պատճառով»:

Related posts

Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը

Ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ այդ վստահությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու

Հայաստանում դիզվառելիքի դեֆիցիտ չկա․ Գևորգ Պապոյան