Երևանում հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները «ԲՐԵՆԴԼԻԴԵՐ» Հ/Ձ ՍՊԸ-ին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն աշխատում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (ք․ Երևան, Նորագավիթ փ․)։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն:
Մասնավորապես՝
  • հատակների, առաստաղի, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
  • բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,
  • սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող պարագաներն ու բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման:
Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Related posts

Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 7,5 հա մակերեսով 2 հողատարածք․ դատախազություն

Ռուսաստանից Վրաստանի և Ադրբեջանի տարածքով հերթական բեռը կուղարկվի Հայաստան

Պաշտպանության նախարարը այցելել է բանակային դիրքեր