Երևանում կրակոցներ են հնչել․ կա 10 վիրավոր

Այսօր՝ փետրվարի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Աբելյան փողոցի 9 հասցեում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  նշված վայրից հրազենային վնասվածքներով 10 քաղաքացիներ տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Դեպքի փաստով քննչական բաժնում մի խումբ անձանց նկատմամբ «սպանության փորձի» հատկանիշներով և ապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու, օգտագործելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից և ատրճանակից կրակված մի քանի պարկուճներ, արնանման հետքեր, դանակ, «Lexus» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր։ Այս պահին քրեական և համայնքային ոստիկանները պարզում են վիրավորների, «Lexus»-ի սեփականատիրոջ ինքնությունը։

Related posts

ՀՀ դեսպանը և Իրանի փոխնախագահը քննարկել են երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը, առկա խոչընդոտների կարգավորման ուղիները

Արմավիրի, Լոռու, Կոտայքի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրության օրը ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ որևէ ահազանգ չի ստացվել. ՆԳՆ

Մեր զինվորներին մատուցվող սննդի որակն էլ ավելի պետք է բարելավվի. Պապիկյան