Երևանում կսահմանափակվի որոշ փողոցների երթևեկությունը

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում հոկտեմբերի 1-ին կսահմանափակվի որոշ փողոցների երթևեկությունը։

«Միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով առավոտյան ժամը 8:00-ից 19:00-ը պարբերաբար կսահմանափակվի Պռոշյան, Պարոնյան, Դեմիրճյան փողոցների երթևեկությունը։

Խնդրում ենք նշված ժամանակահատվածում խուսափել տվյալ փողոցներով երթևեկելուց։

Պատճառված անհանգստության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Related posts

Ազգային ժողովը հոկտեմբերի 12-ին կգումարի արտահերթ նիստ

Փաշինյանի որոշմամբ ՌԴ Իրկուտսկի մարզից ՀՀ ժանտախտի ներբերման և տարածման կանխարգելման միջոցառումների միջգերատեսչական համաձայնեցման հանձնաժողով կստեղծվի

Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան