Երևանում կանցկացվի Երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը. Ալեն Սիմոնյանը և Մարտին Չունգոնգը Ժնևում համաձայնագիր են ստորագրել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը Ժնևում ստորագրել են Հայաստանի Հանրապետությունում Միջխորհրդարանական միության (IPU) Երիտասարդ խորհրդարանականների գլոբալ համաժողովի անցկացման մասին համաձայնագիր: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

2024 թվականի սեպտեմբերին Երևանում կանցկացվի Երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը:

Համաժողովն ամբողջ աշխարհի երիտասարդ պատգամավորների համար եզակի հարթակ է՝ հանդիպելու, երիտասարդությանը հուզող հարցերի քննարկման, փորձի փոխանակման և առաջխաղացման համար:

Related posts

Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան

Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է

Աննա Հակոբյանը նոր տեսաշարով բարձրաձայնում է ընտանեկան բռնության մասին