Երևանում բեռնատարի և ավտոբուսի բախման հետևանքով 17 մարդ տեղափոխվել է ԲԿ-ներ

Օգոստոսի 11-ին՝ ժամը 09:10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հերացի և Աբովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, և կան տուժածներ:

Սարալանջի ճանապարհից դեպի Հերացի փողոց հատվածում բախվել են ցորենով բարձված «ԿամԱզ»-ը և թիվ 36 երթուղին սպասարկող MAN մակնիշի ավտոբուսը։ Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

«Վթարի հետևանքով 17 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր ԲԿ-ներ»,- Ֆեյսբուքի էջում գրել է Կոստանյանը:

Սարալանջի ճանապարհից դեպի Հերացի փողոց հատվածում բախվել են ցորենով բարձված «Կամազ»-ը և թիվ 36 երթուղին սպասարկող «MAN»…

Опубликовано Հայկ Կոստանյան Суббота, 10 августа 2024 г.

Related posts

Խողովակները հողից հանելու և ապամոնտաժելու պահին Մխչյան գյուղի բնակիչը և ևս երկու անձ ձերբակալվել են

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան