Երևանի 4 վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 12-18-ը (2025թ.)։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

-Կենտրոնում՝ նոյեմբերի 12-14-ը և 16-ին և 18-ին,
-Արաբկիրում՝ նոյեմբերի 13-15-ը,
-Շենգավիթում՝ նոյեմբերի 13-15-ը,
-Նոր Նորքում՝ նոյեմբերի 14-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

-Կենտրոնում՝ նոյեմբերի 13-ին և 17-18-ը,
-Արաբկիրում՝ նոյեմբերի 17-ին,
-Նոր Նորքում՝ նոյեմբերի 17-ին,
-Շենգավիթում՝ չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Related posts

Գեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել

Գարեգին Բ-ի անվան շուրջ քննարկում ԱԺ նիստում. ընդդիմությունը լքեց դահլիճը

Հայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ով