Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 30-ից օգոստոսի 5-ը։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Կենտրոնում՝ հուլիսի 31-ին, օգոստոսի 2-ին, 3-ին և 5-ին,

◾️ Արաբկիրում՝ օգոստոսի 4-ին,

◾️ Նոր Նորքում՝ չի գերազանցել,

◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ,

◾️ Նոր Նորքում՝ օգոստոսի 1-ին, 3-ին և 5-ին,

◾️ Արաբկիրում՝ օգոստոսի 3-ին,

◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Related posts

Վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է, պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ․ դատախազություն

Կահավորման աշխատանքներ՝ ընտրատեղամասերում

Հայաստանին կվերադարձվի Երևան քաղաքում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը. Դատախազության հայցը բավարարվել է