Երևանի շենքերից մեկի պատշգամբը փլուզվել է, լվացք փռող կինը՝ բարձրությունից ցած ընկել

Ապրիլի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:20-ի սահմաններում Շենգավիթի վարչական շրջանի Արարատյան 66 շենքի 2-րդ հարկի բնակիչը պատշգամբում լվացք փռելիս է եղել, երբ պատշգամբը փլուզվել ու  ընկել է ցած:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,  դեպքի վայր է ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները հերթապահ խումբը, ովքեր վիրավորին, ով նշված շենքի բնակիչ 42-ամյա Կարինե Ս.-ն է, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Մինչ շտապօգնության ժամանումը՝ վիրավորին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները:

Ժամանել են իրավապահները, Շենգավիթ վարչական շրջանի կոմունալ բաժնի աշխատակիցները:

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից հերթապահ քննիչը մեկնել է հիվանդանոց, այնուհետ՝ դեպքի վայր:

Related posts

Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ

5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են

44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, որից 3755-ը՝ զինծառայող, 78-ը՝ քաղաքացիական անձ. ՔԿ