Երևանը ստացել է Բաքվի նոր առաջարկները. ԱԳՆ խոսնակ

Պաշտոնական Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Բաքվի նոր առաջարկները, 1Lurer.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ավելի վաղ հայտարարել էր, որ Բաքուն Երևանին է ուղարկել խաղաղության պայմանագրի առաջարկների պատասխանը:

«Կարծում ենք, որ հանդիպումները կկայանան 2024 թվականին: Մենք այս հարցին նայում ենք իրատեսորեն և լավատեսորեն։ Խաղաղության պայմանագրի մասին խոսելիս պետք է հասկանալ, որ այն չի նշանակում բոլոր խնդիրների 100 տոկոսանոց լուծում»,- նշել է Բայրամովը։

Related posts

Արարատ Ավետիսյանը՝ մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Զինեդին Զիդանը Ֆրանսիայի ազգային հավաքականի նոր մարզիչն է

Էդվարդ Ասրյանը N բանակային զորամիավորումում հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին