Երկրաշարժը բավականին մեծ ուժգնությամբ զգացվել է Շիրակի մարզի բոլոր բնակավայրերում. մարզպետ

Երկրաշարժը բավականին մեծ ուժգնությամբ զգացվել է Շիրակի մարզի բոլոր բնակավայրերում։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:

«Այս պահին Շիրակի մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումները տեղեկատվություն են ստանում բոլոր համայնքներից՝ հնարավոր վնասները ճշտելու առումով։

911 և Շտապ օգնության ծառայություններում երկրաշարժի հետևանքներով պայմանավորված ահազանգեր չեն գրանցվել։ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:

Շիրակի մարզի համայնքների ղեկավարների վստահեցմամբ, այս պահի դրությամբ փլուզումներ չկան արձանագրված»,- գրել է նա։

Related posts

Երևան–Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է արել Օմսկում

Բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանն ու ավագանու 3 անդամ

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև