Երկրաշարժերից հետո Թուրքիայում ձերբակալվել է 188 կառուցապատող և կապալառու

Թուրքիայի իշխանությունները կառուցապատողների և կապալառուների ղեկավարների և աշխատակիցների շրջանում հայտնաբերել են կասկածյալների, որոնք կարող են պատասխանատու լինել երկրաշարժերի հետևանքով շենքերի փլուզման համար, նրանցից 188-ը ձերբակալվել է։ Այս մասին կիրակի հայտնել է Anadolu գործակալությունը։

Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել 166 կառուցապատողի ձերբակալության մասին։

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Կահրամանմարաշում փետրվարի 6-ին 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որոնց հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են հանրապետության 10 նահանգում և հարակից երկրներում, որոնցից ամենաշատը տուժել է Սիրիան։ Թուրքիայում զոհերի թիվը գերազանցել է 44 հազարը:

Բազմաթիվ բնակելի շենքերի ոչնչացման բնույթի պատճառով բնակչությունը և իշխանությունները հիմքեր ունեն կարծելու, որ շինարարության կամ հետագա վերակառուցման ընթացքում թույլ են տրվել կրիտիկական սխալներ: Թուրքիայում որոշ բարձրահարկ շենքեր բառացիորեն փլուզվել են՝ ընկնելով կողքի վրա և ջախջախելով դրանց տակ գտնվող ստորին հարկերը։ Տեղացի մասնագետների կարծիքով, դա կարող էր տեղի ունենալ, ի թիվս այլ բաների, հիմքի տակ գտնվող հողի էրոզիայի հետևանքով՝ շինարարության ընթացքում սխալ հաշվարկների կամ տարածքների վերափոխման կամ ընդլայնման համար կրող կառուցվածքային տարրերի քանդման պատճառով:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ