Երկու ուղևորները ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են

2021 թ. մայիսի 30-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Շանգրիլա» խաղատան դիմացի հատվածում, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել միջնամասի կանաչապատ գոտու երկաթե էլեկտրասյանը, որի հետևանքով ավտոմեքենայում գտնվող երկու ուղևորները ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են, իսկ վարորդը՝ մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, առգրավվել և զննվել են դեպքի վայրին հարակից ռեստորանային համալիրի հսկիչ անցակետում առկա տեսանկարահանող սարքերը, ավտոմեքենայի երկու ուղևորները ճանաչվել են տուժող, նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Որոշում է կայացվել՝ ավտոմեքենայի վարորդի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին, վերջինս հարցաքննվել է: Նրա օրգանիզմում ալկոհոլի առկայությունը կամ բացակայությունը պարզելու համար նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Related posts

Մայիսի 3-6-ը տեղացած անձրևի հետևանքով հեղեղումները վնասներ են պատճառել Երևանի մի շարք վարչական շրջաններում

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին

Գյումրիում բռնկված տան կրակը մարելուց հետո հրշեջները ննջասենյակում հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր