Երիտասարդ ծանրորդները երեք ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հայ ծանրորդները մեկ օրում երկամարտի 3 ոսկե և 1 արծաթե մեդալ են նվաճել Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող Եվրոպայի Մ20  և Մ23 տարեկանների առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մ20 տարեկանների մրցաշարի աղջիկների 81 կգ քաշայինների պայքարում չեմպիոնի կոչումը նվաճել է Լիանա Գյուրջյանը՝ կարիերայում երրորդ անգամ արժանանալով այս տիտղոսին։

Գյուրջյանը երկամարտի 223 կգ արդյունքով է նվաճել չեմպիոնությունը (98+125): Պոկում և հրում վարժություններում հայ մարզուհին արժանացել է փոքր ոսկե մեդալներին։

Այս քաշային կարգում պատվո հարթակի երկրորդ աստիճանին կանգնել և արծաթե մեդալը նվաճել է Էմմա Պողոսյանը՝ երկամարտի  215 կգ (94+121) արդյունքով։ Պոկում վարժությունում Պողոսյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել, իսկ հրում վարժությունում արժանացել է փոքր արծաթե մեդալին։

Նույն տարիքային խմբի տղաների պայքարում երկամարտի 367 կգ արդյունքով (171+ 196 ) ոսկե մեդալին արժանացել է 96 կգ քաշային Գարիկ Կարապետյանը՝ գերազանցելով Թուրքիայի ներկայացուցիչ Էմրե Օզթուրքին, որը դարձել է արծաթե մեդալակիր։ Առանձին վարժություններում ևս Կարապետյանը կանգնել է պատվո հարթակի առաջին աստիճանին։

Մ23 տարեկանների մրցաշարում  չեմպիոնի կոչմանն արժանացել է Արա Աղանյանը՝ երկամարտի 358 կգ արդյունքով (168+195): Առանձին վարժություններում ևս Աղանյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին։

Related posts

Քրեական ոստիկանները Բյուրեղավանի բնակչուհու տանը մեթամֆետամինով ու մարիխուանայով փաթեթներ են հայտնաբերվել

Ռուսաստանի երկինքն անվտանգ չէ միջազգային թռիչքների համար. Զելենսկի

Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցը կառուցված է. Փաշինյան