Երգերս կապրեն ինձանից հետո. Ռուբեն Մաթևոսյանը 85 տարեկան է

Անվանի և սիրված երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը հունվարի 12-ին նշում է ծննդյան 85-ամյակը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են մաեստրոյին՝ շնորհավորելու տարեդարձի կապակցությամբ:

«Ձեր կյանքը հայ երաժշտարվեստի նվիրման յուրահատուկ և գեղեցիկ ճանապարհ է: Անգնահատելի է Ձեր թողած հետքը հայ արվեստի պատմության մեջ, ինչի համար շնորհակալ ենք: Լիահույս եմ՝ Ձեր ներկայությունը դեռ երկար տարիներ վայելելու հնարավորություն կունենանք»,- ասել է նախարարը՝ մաղթելով առողջություն և ստեղծագործական անսպառ եռանդ:

Ռուբեն Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի և արժևորման համար՝ նշելով. «Երգելու եռանդը դեռ ապրում է իմ մեջ, բայց եթե անգամ որոշեմ այլևս չերգել, 900-ից ավելի երգ է ձայնագրվել, որից 700-ը թվայնացված է. դրանք կապրեն ինձանից հետո»:

Այցի շրջանակում մաեստրոն պատմել է տարբեր տարիների ստեղծագործական ճանապարհի, կենսագրության հետաքրքիր դրվագների և նոր ծրագրերի մասին:

Քննարկվել են նաև հոբելյանական տարվա շրջանակում Ռուբեն Մաթևոսյանի 85-ամյակը տոնելու հնարավոր միջոցառումները:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել