Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարը կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները

Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Փեյչինովիչ-Բուրիչը կոչ է անում անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող ռազմական գործողությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է Եվրոպայի Խորհրդի տարածած հաղորդագրության մեջ:

«Ես լրջորեն մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական էսկալացիայի մասին հաղորդագրություններով։ Ես կոչ եմ անում մեր անդամ պետություններին՝ Հայաստանին և Ադրբեջանին, ցուցաբերել պատասխանատվություն և զսպվածություն՝ անհապաղ դադարեցնելով ռազմական գործողությունները։ Անդամակցելով Եվրոպայի Խորհրդին, երկու երկրներն էլ պարտավորվել են հակամարտությունը լուծել խաղաղ միջոցներով, և այդ պարտավորությունը պետք է խստորեն պահպանվի»,- նշել է Փեյչինովիչ-Բուրիչը:

ԵԽ Գլխավոր քարտուղարը նշել է, որ այս դժվարին ժամանակներում իր մտքերն ուղղված են քաղաքացիական անձանց, այդ թվում ՝ երեխաներին, կանանց և տարեց մարդկանց:

«Եվրոպայի Խորհրդի անունից ես կոչ եմ անում մեր երկու անդամ պետությունների իշխանություններին անել հնարավորը՝ մարդկային կյանքեր պաշտպանելու և ռազմական հակամարտության մեջ չներքաշվելու համար։ Անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը հակամարտության էսկալացիան դադարեցնելու համար»,- ասել է նա:

Մարիա Փեյչինովիչ-Բուրիչը ԵԽ աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` հակամարտության խաղաղ կարգավորման որոնումներում անդամ պետություններին օգնություն ցուցաբերելու գործում։

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան