Եվրոպայի առաջնությունում աթլետ Լևոն Աղասյանը 5-րդն է

Հայաստանի աթլետիկայի ազգային թիմի անդամ Լևոն Աղասյանը Եվրոպայի ձմեռային առաջնությունում գրավել է 5-րդ տեղը:
Եվրոպայի ձմեռային առաջնության տղամարդակց եռացատկում Կապանը ներկայացնող Լևոն Աղասյանը ցատկել է 16.77 մետր և գրավել 5-րդ տեղը: Առաջին տեղում Պորտուգալիան ներկայացնող Պի Պիչարդն է, ով գրանցել է 17.30 արդյունք: Եվրոպայի ձմեռային առաջնությունում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ` Լևոն Աղասյանը և վազորդ Ալեքս Դոնիկյանը:

Related posts

Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով

Վարչապետի ելույթը Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը

Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում