«Եվրատեսիլ 2026»-ի մեր պատվիրակությունը մեկնեց Վիեննա

«Եվրատեսիլ 2026»-ի մեր պատվիրակությունը մեկնեց Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա:

Հիշեցնենք՝ Սիմոնը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026»-ում։ Այս տարի Վիեննայում կայանալիք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում նա ներկայանալու է Paloma Rumba երգով:

Paloma Rumba-ն էներգիայով լի և աշխույժ երգ է, որը նշանավորում է ազատությունը, շարժումը և կյանքի սեփական ռիթմին համընթաց քայլելու կարիքը:

Այն նաև ընդգծում է Սիմոնի՝ որպես կատարողի խարիզման և «Եվրատեսիլի» բեմը խոստանում ողողել հարուստ և անմոռանալի հնչյուններով:

Related posts

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները

Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ

Ընտրակաշառքի դեպք եւ նոր ձերբակալություններ. Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնում