ԵՄ-ն և ԱՄՆ-ը կկիսեն ապակայունացնող ցանկացած գործողության պատասխանատվությունը. Հաջիզադե

Ապրիլին ակնկալվող ԱՄՆ-ԵՄ-Հայաստան եռակողմ հանդիպմանն է անդրադարձել Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը: Այխան Հաջիզադեն մեղադրել է Վաշինգտոնին և Բրյուսելին ակնհայտ հայամետ դիրքորոշման համար:

«ԵՄ-ն և ԱՄՆ-ը կկիսեն ապակայունացնող ցանկացած գործողության պատասխանատվությունը»,- հայտարարել է պաշտոնյան։

Հաջիզադեի խոսքով՝ այժմ միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների հիման վրա եզակի հնարավորություն է ստեղծվում՝ հասնելու տևական խաղաղության, կայունության և անվտանգության:

«Կոչ ենք անում բոլոր կողմերին՝ զերծ մնալ քայլերից, որոնք կարող են բացասաբար ազդել խաղաղությանն ուղղված ջանքերի վրա և դառնալ տարածաշրջանում սրացման նոր ալիքների պատճառ»,- նշել է նա:

Հաջիզադեն մտահոգություն է հայտնել Հայաստանում ԵՄ դիտորդների հետ կապված, մեղադրել առաքելությանը հակաադրբեջանական գործունեության համար: ԱԳՆ խոսնակը նաև դժգոհել է, որ Ֆրանսիան և Հունաստանը գործակցում են Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում:

«Ադրբեջանը երբեք նման անվերապահ աջակցություն չի ստացել ԵՄ-ից և ԱՄՆ-ից»,- բողոքել է նա:

Related posts

Մենք այլևս սպասելու ժամանակ չունենք, պետք է խոսքերից անցնել գործի․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացմանը

Ասել եմ՝ 2023 թվականին նա մեր ապագա օլիմպիական չեմպիոնն է. Հարությունյանը՝ Էմմա Պողոսյանի հաղթանակի մասին

ՔՊ վարչության արտահերթ նիստ է տեղի ունեցել