ԵՄ-ն որոշել է անժամկետ արգելափակել Ռուսաստանի սառեցված ակտիվները

ԵՄ մշտական ​​ներկայացուցիչները համաձայնության են եկել Եվրահանձնաժողովին արտակարգ լիազորություններ տրամադրելու հարցի շուրջ՝ ռուսական ակտիվները սառեցված պահելու համար։ Դա թույլ կտա ապահովել ակտիվների անժամկետ սառեցումը՝ առանց այդ որոշումը կես տարին մեկ երկարաձգելու անհրաժեշտության։

Եվրահանձնաժողովին տրված արտակարգ լիազորությունները թույլատրում են սառեցնել 210 միլիարդ եվրոյի ռուսական պետական ​​ակտիվներն այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվան Կիևին փոխհատուցում չի վճարել:

Ավելին, նշվել է, որ որոշումը կայացվել է ԵՄ երկրների մշտական ​​ներկայացուցիչների «շատ հստակ մեծամասնության» կողմից։ Նոր մեխանիզմը փաստացի զրկում է Հունգարիային և Ռուսաստանի բարեկամ մյուս կառավարություններին՝ յուրաքանչյուր վեց ամիսը մեկ պատժամիջոցների երկարաձգումը խոչընդոտելու հնարավորությունից։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը քննադատել է սառեցված ռուսական ակտիվների վերաբերյալ որոշումներ կայացնելու կանոնները փոխելու՝ ԵՄ նախաձեռնությունը։

Ռուսաստանի Կենտրոնական բանկն էլ անօրինական է համարել այդ ակտիվների «ուղղակի կամ անուղղակի օգտագործման» ցանկացած մեխանիզմ, ընդգծելով, որ այն հակասում է միջազգային իրավունքին: Կենտրոնական բանկը շեշտել է, որ բոլոր հասանելի իրավասու ատյաններում անվերապահորեն կվիճարկի ակտիվների չհամաձայնեցված օգտագործման հետ կապված ցանկացած գործողություն՝ հասնելով դատական ​​որոշումների հետագա կատարմանը ՄԱԿ-ի անդամ պետությունների տարածքներում:

Related posts

Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԱՄՆ-ն շուրջ 1,4 միլիոն դոլար արժողությամբ տրանսպորտային միջոցներ և մասնագիտացված սարքավորումներ է նվիրաբերել ԱԱԾ սահմանապահ զորքերին

ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում