Գործարկվել է հակակոռուպցիոն մոնիթորինգի էլեկտրոնային նոր հարթակը

Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված համաժողովի շրջանակներում` արդարադատության նախարարության կողմից պաշտոնապես գործարկվել է հակակոռուպցիոն մոնիթորինգի նոր հարթակը։
Ինչպես հայտնում են արդարադատության նախարարությունից, հարթակի նպատակն է մեկտեղել և հանրությանը հասանելի դարձնել հակակոռուպցիոն քաղաքականության իրականացումը, ինչպես նաև Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի գործունեությանը վերաբերող ամբողջական տեղեկատվությունը, խթանել հանրության և քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը հակակոռուպցիոն քաղաքականության գործընթացներին։
Հարթակում ներկայացված են Հակակոռուպցիոն խորհրդի գործունեությանը վերաբերող նյութեր, Հայաստանի միջազգային հակակոռուպցիոն հանձնառությունները և դրանց կատարման ընթացքը, հակակոռուպցիոն ռազմավարություններն ու գործողությունների ծրագրերը, ինչպես նաև այլ ոլորտային տեղեկություններ ու վերլուծություններ, որոնք նպաստում են կոռուպցիայի կանխարգելմանը և հանրային իրազեկվածության բարձրացմանը։
Առաջիկայում հարթակը հնարավորություն է ունենալու իրականացնել անանուն սոցիալական հարցումներ, որոնք կվերաբերեն հակակոռուպցիոն ոլորտին։ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն (ՀՏՀԳ) հիմնադրամի հետ համագործակցությամբ և մշակված ծրագրային գործիքի կիրառմամբ` հնարավոր եղավ կարճ ժամկետում գործարկել հարթակ, որն ամբողջությամբ համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին։
Հարթակը հասանելի է հետևյալ հղումով՝ https://anti-corruption.gov.am):

Related posts

«Կառավարության կադրային բանկում» ընդգրկվել է 29 երկրից 269 թեկնածու, նրանց շուրջ 93 տոկոսն ունի հայկական արմատներ. Նիկոլ Փաշինյան

Ժողովրդի ցուցաբերած աջակցությունը հարկավոր է արդարացնել. Պուտինը՝ Պետդումայի ընտրության մասին

Հայաստանն ունի հանձնառություն և հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ Արփինե Սարգսյան