ԵՄ-ն մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության աճի կապակցությամբ. Տոյվո Կլաար

Եվրոպական Միությունը մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության աճի կապակցությամբ: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Մտահոգված ենք վերջին օրերին Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության աճի կապակցությամբ: Եվրամիությունը հանձնառու է՝ խորացնելու մասնակցությունը խաղաղության գործընթացում: Մենք ներգրավված ենք մի քանի մակարդակում: Կարևոր է նվազեցնել լարվածությունը և բաց չթողնել պատերազմի՝ տասնամյակների էջը շրջելու պատմական հնարավորությունը»,- գրել է պաշտոնյան:

Related posts

Yandex-ը փորձում է փրկել իր գերհամակարգիչները ուկրաինական դրոններից

Ստուգում՝ աղբավայրերից մեկում

Brexit-ը չի արդարացրել բրիտանացիների բոլոր սպասելիքները, հատկապես միգրացիայի հարցում. Բըրնհեմ