ԵՄ-ն կավելացնի Հայաստանում իր դիտորդների թիվը՝ հասցնելով 209-ի. Բորել

ԵՄ երկրների ԱԳ նախարարները որոշել են ավելացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդների թիվը 50 տոկոսով՝ հասցնելով 209-ի։

Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդած ասուլիսում հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«ԵՄ երկրների արտգործնախարարներն այսօր որոշել են ընդլայնել մեր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում՝ անձնակազմը 138-ից հասցնելով 209-ի։ Սա դիտորդների թվի կարևոր բարելավում է, և այն կնպաստի հայ-ադրբեջանական միջազգային սահմանին կայունության բարձրացմանը»,- ասել է Բորելը։

Related posts

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին․ ԿԸՀ հիշեցում

Մելանյա Թրամփը հասել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի հաստատմանը՝ արգելափակված Օլեշկի քաղաքում