ԵՄ երկրներում ապաստանելու Թուրքիայի քաղաքացիների դիմումները նվազել են

«Եվրոպական միության (ԵՄ) ապաստանի հարցերով գործակալության» (EUAA) հրապարակած «Ապաստանի զեկույց 2026»-ի համաձայն՝ նվազել են Թուրքիայի քաղաքացիների կողմից ԵՄ երկրներին ներկայացվող ապաստանի դիմումները։

Ըստ զեկույցի՝ 2025-ին Թուրքիայից ԵՄ երկրներ ապաստան հայցողների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 40%-ով՝ 55․678-ից հասնելով 33․202-ի։ Թուրքիայի քաղաքացիների դիմումների նվազումն առավել նկատելի է եղել հետևյալ երկրներում. Հունաստան՝ 62%, Գերմանիա՝ 53% և Ֆրանսիա՝ 16%։

Զեկույցում շեշտվում է, որ դիմումների նվազման գլխավոր պատճառներից մեկը ԵՄ երկրների կողմից դրանց հաստատումների սակավաթվությունն է։ Եթե 2024-ին թուրքերի դիմումների բավարարման ցուցանիշը 17% էր, ապա 2025-ին այն նվազել է՝ հասնելով 13%-ի: Սա նշանակում է, որ անցյալ տարի թուրքերի ներկայացրած դիմումների 87%-ը մերժվել է:

Մերժումների նման բարձր ցուցանիշի հիմնական պատճառն այն է, որ ԵՄ երկրները Թուրքիան մեծ մասամբ դիտարկում են որպես «անվտանգ երրորդ երկիր»: Բացի այդ, ԵՄ-ում ուժի մեջ մտնող Միգրացիայի և ապաստանի նոր ու ավելի խիստ կանոնակարգն էլ ավելի է բարդացնելու ապաստանի ստացման գործընթացը։

Related posts

Շարունակելու եմ ուշադրության կենտրոնում պահել կրթության իրավունքի լիարժեք իրացման, մարդակենտրոն կրթական միջավայրի ապահովման հարցերը․ ՄԻՊ

Բիշքեկում հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը

Նոր ուսումնական տարին հայտարարվել է Ընթերցանության տարի․ Ժաննա Անդրեասյանի ուղերձը սովորողներին