ԵՄ դիտորդական առաքելությունը նշում է ՀՀ սահմանամերձ շրջաններում իր 2000-րդ պարեկությունը

Այսօր ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը նշում է սահմանամերձ շրջաններում իր 2000-րդ պարեկությունը: Այդ մասին ասված է առաքելության X-ի միկրոբլոգում: Նշվում է, որ առաքելությանը հանձնարարված է հետևել և հաղորդել ՀՀ և Ադրբեջանի սահմանի երկայնքով տիրող իրավիճակի մասին:

«Մենք պարեկություն ենք իրականացնում առաջնագծի վեց օպերատիվ բազայից` Եղեգնաձորում, Կապանում, Գորիսում, Ջերմուկում, Մարտունիում և Իջևանում»,- նշված է առաքելության միկրոբլոգում:

Related posts

Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է

Աննա Հակոբյանը նոր տեսաշարով բարձրաձայնում է ընտանեկան բռնության մասին

Հորմուզի նեղուցը եղել է, կա և կլինի իրանական. Իրանի ԱԳՆ արձագանքը Թրամփի հայտարարությանը