ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի հայտարարել, որ մտադիր է մասնակցել 2024 թվականի ընտրություններին։ Բայց եթե նա նման որոշում կայացնի, ոչ ոք չի կարողանա իրապես մրցել նրա հետ, ՌԿԲ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Եթե խոսենք նրանց մասին, ովքեր կմրցեն մեր նախագահի հետ գալիք ընտրություններում, ապա նախ ասենք հետևյալը՝ նախագահը դեռ չի հայտարարել, որ առաջադրելու է իր թեկնածությունը: Բայց եթե ենթադրենք, որ նախագահը կառաջադրի իր թեկնածությունը, ապա երևի ակնհայտ է, որ մեր երկրում ոչ ոք չի կարող իրական մրցակցություն ստեղծել ներկա փուլում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։