Եթե «Հըզբոլլահը» չընդունի զինաթափման ծրագիրը, Իսրայելը կշարունակի Լիբանանում ռազմական գործողությունները. ՑԱՀԱԼ

Լիբանանի բանակը ծրագիր է ներկայացրել Կառավարությանը՝ առաջարկելով մինչև 2025 թվականի վերջը զենքի կիրառման պետական մենաշնորհ սահմանել, ինչը նշանակում է, որ «Հըզբոլլահը» պետք է զինաթափվի: Մի շարք ԶԼՄ-ների տվյալով՝ Կառավարությունը հաստատել է նախագիծը, թեև դեմ արտահայտվողներ ևս եղել են: Նշվում է, որ իշխանությունը հույս ունի ստանալու շարժման համաձայնությունը՝ քաղաքացիական հակամարտության վտանգից խուսափելու համար:

Իսրայելից հայտարարել են՝ եթե «Հըզբոլլահը» չընդունի զինաթափման ծրագիրը, ՑԱՀԱԼ-ը կշարունակի Լիբանանում ռազմական գործողությունները: Բենիամին Նեթանյահուի գրասենյակից նախազգուշացրել են՝ «Իսրայելը ուշադիր հետևում է Լիբանանում զարգացումներին և կանի հնարավորը՝ իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար»:

Related posts

«Մենք ձեր կարիքը շատ ունենք»․ առողջապահության նախարարությունը աշխատանքի է հրավիրում արտերկրում ուսումն ավարտած երիտասարդներին

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրшվորներ

Բիշքեկում տեղի ունեցավ համաշխարհային քոչվորական խաղերի բացման արարողությունը, Հայաստանի մարզիկները ևս խաղերին մասնակցում են. Փաշինյան