Եթե ադրբեջանցիների համար այստեղ ինչ-որ բան այն չէ, ապա թող վերադառնան տուն. Վլադիմիր Ժիրինովսկի

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) հիմնադիր և նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին մեկնաբանել է ՌԴ Նովոսիբիրսկի մարզի ճանապարհային ոստիկանի կողմից 19-ամյա ադրբեջանցի Վելիկ Աբդուլաևի չկանխամտածված սպանության, այնուհետև՝ ոստիկանի ազատ արձակման հետ կապված իրադարձությունները:

ՌԴ ճանապարհային ոստիկանի ազատ արձակումից հետո Ադրբեջանի պատգամավորները և հասարակական գործիչները դիմում են հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Վլադիմիր Ժիրինովսկի մեկնաբանել է դիմումը.

«Ադրբեջանի խորհրդարանականները ինչ-որ բողոք են ցուցադրում: Լսե՛ք, ձեր ի՞նչ գործն է: Եթե ադրբեջանցիների համար այստեղ ինչ-որ բան այն չէ, ապա թող վերադառնան տուն»,- հայտարարել է Վլադիմիր Ժիրինովսկին:

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին «Սիբիր» մայրուղու վրա ճանապարհային ոստիկանները կանգնեցրել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան, որում եղել է երեք ադրբեջանցի: Երիտասարդները դիմադրություն են ցույց տվել բերման ենթարկելու պահին, որի հետևանքով ոստիկաններից մեկը հրազենով պատահաբար կրակել է Վելիկ Աբդուլաևի գլխին: Վերջինս ավելի ուշ մահացել է:

Related posts

Սպիտակում 23 բնակարան կհատկացվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան, Վանաձոր, Ստեփանավան, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում

Իրան-Օման համաձայնագիրը չի ներառում Հորմուզի նեղուցով անցման համար վճարներ. CBS