ԵԱՏՄ գործունեությունը օգուտ է բերում կազմակերպության յուրաքանչյուր մասնակցին. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարևորել է ԵԱՏՄ-ի դերն անդամ հինգ պետությունների և ընդհանուր Եվրասիական տարածաշրջանի զարգացման հարցում:

Բացելով ԵԱՏՄ գագաթնաժողովը՝ ՌԴ նախագահն ասել է. «Եվրասիական միությունն այսօր արդյունավետ և դինամիկ ինտեգրացիոն կառույց է, որի գործունեությունը նպաստում է առևտրի և ներդրումային փոխանակումների աճին, գործարար շփումների ակտիվացմանը, համագործակցային կապերի ընդլայնմանը, ինչը, ի վերջո, իրական օգուտ է բերում մեր ասոցիացիայի մասնակիցներից յուրաքանչյուրին»։

Ռուսաստանի ղեկավարը նաև նշել է, որ Եվրասիական միությունն այսօր «օգնում է ապահովել ինչպես անդամ հինգ պետությունների, այնպես էլ ընդհանուր Եվրասիական տարածաշրջանի կայուն տնտեսական զարգացումը»։

«Բացի այդ, ասոցիացիայի գործունեությունը հանգեցնում է ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների կյանքի որակի և բարեկեցության բարելավմանը»,- հավելել է Պուտինը։

Related posts

Հայ-ռուսական հարաբերությունները պետք չէ կապել Ադրբեջանի հետ. Հաջիզադե

Պուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Զելենսկին ժամանել է Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու Դոնալդ Թրամփի հետ