ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի նախագահությունն անդրադարձել է Ստեփանակերտի երեկվա պայթյունին

Մենք սգում ենք երեկ Ստեփանակերտում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհերի համար՝ նշված է ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի նախագահության X-ի (նախկին Twitter) պաշտոնական միկրոբլոգում:

«Մենք կոչ ենք անում ապահովել անհրաժեշտ հումանիտար մուտքը, որպեսզի բժշկական օգնություն ցուցաբերվի նրանց, ովքեր դեռ պայքարում են իրենց կյանքի համար: Մարդասիրական կարիքների բավարարումը պետք է գերակայի»,- նշված է գրառման մեջ:

Related posts

Հայաստանի և Թուրքիայի կարգավորող մարմինների ներկայացուցիչները քննարկել են Համագործակցության հուշագրի հնարավոր ստորագրումը

Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 15 մարդ, վիրավորվել 50-ը

Հավատքը՝ քարերի ամրության մեջ