Դպրոցի բակում աշակերտների վիճաբանությունը կանխվել է. դասասենյակում գաղտնի փականով դանակներ են հայտնաբերվել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ժամը 11։30-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի առաջին թաղամասի Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցի բակում, նույն դպրոցի աշակերտների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը կանխվել է դպրոցի տնօրեն Ռիմա Դ․-ի կողմից:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, վեճից հետո նույն օրը ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողները դպրոցի 12-րդ դասարանի դասասենյակում գտնվող պահարանի վերևում դրված ծաղկամանի միջից հայտնաբերել են գաղտնի փականով թվով 2 հատ դանակ, որոնց երկարությունը կազմել է 20 սմ, շեղբի երկարությունը՝ 8.4 սմ:

Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում