Դոնեցկում ու Լուգանսկում համընդհանուր զորահավաք է հայտարարվել

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը համընդհանուր զորահավաք սկսելու մասին հրամանագիր է ստորագրել՝ փոխանցում է ТАСС-ը:

Ժողովրդական խորհուրդը հաստատել է համընդհանուր զորահավաքի անցկացումը ինքնահռչակ հանրապետության ողջ տարածքում: Փաստաթղթի օգտին միաձայն քվեարկել է նիստին ներկա 88 պատգամավոր:

Համընդհանուր զորահավաք է հայտարարվել նաև Լուգանսկում: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ինքնահռչակ հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը: 18-55 տարեկան բոլոր քաղաքացիներին արգելվել է լքել Լուգանսկի տարածքը:

Ավելի վաղ սկսվել էր Դոնբասի բնակչության տարհանումը Ռուսաստանի Ռոստովի մարզ: Փերտվարի 19-ին տարհանումը շարունակվել է: Ռոստովի մարզում հայտարարվել է արտակարգ իրավիճակ:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել