Դեսպան Քվինը այցելել է Սանահին վանական համալիր՝ ծանոթանալու դրա պահպանության աշխատանքների ընթացքին

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Լոռու մարզում այցելել է Սանահին վանական համալիր՝ ծանոթանալու «ԱՄՆ դեսպանի Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ համալիրի մի քանի բաղադրիչների պահպանության աշխատանքների ընթացքին։ Այդ մասին ասված է դեսպանության Ֆեյսբուքի էջում։
«Սանահինում դեսպանին ողջունել է Ալավերդի համայնքի ղեկավարը։ Հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվում են համալիրի արևելյան հատվածի հուշարձանախմբի՝ Սբ Հակոբի մատուռի, Գրիգոր Տուտեոդու խաչքարի և Սբ Հարություն եկեղեցու պահպանության աշխատանքները, որոնք ղեկավարում է «Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիան»։
ԱՄՆ դեսպանությունը հպարտ է իր ներդրումն ունենալ Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգության այս կարևոր հուշարձանների կոնսերվացման հարցում»,- նշված է գրառման մեջ։

Related posts

Լիանա Մանուկյանը 57 ձայնով ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ

Սուրեն Պապիկյանը հանդիպում-քննարկում է անցկացրել «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետ

Ավետիք Չալաբյանն ազատ է արձակվել. Գլխավոր դատախազությունը կբողոքարկի որոշումը