Դեպի Կրասնոդար, Դոնի Ռոստով և այլ ուղղություններով թռիչքների արգելքը երկարաձգվել է մինչև ապրիլի 1-ը

Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը մինչև ապրիլի 1-ը երկարաձգում է թռիչքների արգելքը Ռուսաստանի Դաշնության հարավային և կենտրոնական մի շարք օդանավակայաններում, ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

 

Թռիչքները ժամանակավորապես սահմանափակվել են Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններում, գրում է ՏԱՍՍ-ը։

 

Ուղևորներին տեղափոխելու համար ռուսական ավիաընկերություններին առաջարկվում է այլընտրանքային երթուղիներ օգտագործել Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայաններով:

 

Փետրվարի 24-ից Ռուսաստանը փակել է երկրի հարավում գտնվող իր օդային տարածքի մի մասը քաղաքացիական ինքնաթիռների համար՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ֆոնին:

Related posts

Հայտնի է «Հայաստան» դաշինքի ցուցակից մանդատ ստացած պատգամավորների անունները

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները