Դեն Բիլզերյանն ամուսնացե՞լ է

Ամերիկացի միլիոնատեր, «Պոկերի արքա» Դեն Բիլզերյանն ակնարկել է, որ ամուսնացել է։ «Վերջապես ես դա արեցի»,- «Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված լուսանկարը մակագրել է նա՝ նշելով «Ֆրանսիական Ռիվիերան»:

Ոչ բոլոր օգտատերերն են հավատում հայտնի անձնավորության խոսքերին։ «Վերջապես տաբատ ես կրե՞լ», «Չեմ հավատում», «Ավելի քիչ մրցակիցներ մնացին», – ոչ բոլոր օգտատերերն են հավատացել «Պոկերի արքայի» խոսքերին: Փաստն այն է, որ Բիլզերյանը բազմիցս խոսել է ամուսնության բացասական կողմերի մասին։

«Ամուսնությունն Ադամից եւ Եվայից ի վեր կյանքերի ոչնչացում է», – գրել է նա սոցիալական ցանցերում:

 

Related posts

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

2027-ից առողջության համընդհանուր ապահովագրությունը հասանելի կլինի ևս ավելի քան 350 հազար քաղաքացու

«Անկախ դիտորդ»․ 142 տեղամասում արձանագրվել է 213 խախտում, սակայն դրանք չեն ազդել ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա