Դատախազությունը Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետից պահանջում է բռնագանձել 19 անշարժ գույք և 451 մլն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի սեպտեմբերի 27-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ Անդրանիկ Քասարյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 19 անշարժ գույք՝ Երևանի Կենտրոն համայնքում, 4 տրանսպորտային միջոց, 5 չմարված ավանդի գումար՝ 47 մլն 190 հազար դրամ, 1 անշարժ գույքի գնման իրավունք, տրամադրված փոխառության 2 պահանջի իրավունքի ապօրինի մասերը՝ 246 մլն 615 հազար 166 դրամ, 3 իրավաբանական անձում մասնակցություն.
  • 230 մլն 150 հազար 585 դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և դրամական միջոցների մնացորդ.
  • 221 մլն 541 հազար դրամ, որը 2004-2022 թվականների ընթացքում չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

Related posts

Պատանիների աշխարհի առաջնությանը Հայաստանը կմասնակցի երկու մարզիկով

«ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում այլևս չեմ լինի Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ». Ռ.Ռուբինյան

ԻԻՀ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակել