Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել է

Դատարանն այսօր դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ հրապարակել է մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի մասնակից եղբայրներից մեկի՝ 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը, ըոտ որի՝ Դավիթ Մինասյանը կկալանավորվի 2 ամսով:

Հիշեցնենք՝ մարտի 29-ին ներկուսակցական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուսակիցների հետ շրջել է Կենտրոն վարչական շրջանում, այնուհետև Սուրբ Աննա եկեղեցում մասնակցել պատարագի:

Երբ վարչապետը դուրս է եկել եկեղեցուց, մի քանի քաղաքացու մասնակցությամբ միջադեպ է գրանցվել, նրանցից մեկը փորձել է թիկունքից հարվածել Նիկոլ Փաշինյանին:

Վարչապետը բոլորին հանդարտեցրել և հորդորել է մնալ տեղում: Նշենք, որ Դավիթ Մինասյանն իր երկվորյակ եղբոր՝ Միքայել Մինասյանի հետ, ձերբակալվել է միջադեպից հետո։ Գևորգ Գևորգյանի և Միքայել Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և գրավը:

Related posts

Երևանում անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում

Ի գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆ

Քաղաքացիների անուններով բանկային հաշիվներ են բացում և վարկեր ձևակերպում. ԿԲ-ն զգուշացնում է նոր խարդախության սխեմայի մասին