Դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել են կնոջ և տղամարդու մարմիններ

Հոկտեմբերի 12-ին, առեղծվածային մահվան դեպքեր են տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արամուս բնակավայրի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում դիեր կան: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։Հստակ տեղը հայտնի չէր, մոտ 1 ու կես կմ շառավղով դաշտամիջյան հատվածում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են կնոջ և տղամարդու մարմիններ: Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշերով նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս պահին իրավապահները պարզում են մահացածների ինքնությունները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ իրավապահները մի քանի վարկածի ուղղությամբ են աշխատում, այդ թվում՝ հնարավոր է նշված անձինք վրաերթի են ենթարկվել, ինչից հետո վրաերթի ենթարկողը, տեսնելով, որ նրանք մահացել են, դիերը տեղափոխել է դաշտ, թողել այնտեղ և հեռացել: Վարկածներից մեկն էլ հանկարծամահությունն է

Related posts

Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներով նավը խորտակվել է Սև ծովում՝ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո

Օդային տագնապի ֆոնին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում տարհանում է սկսվել

Հանրապետությունում փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվի