Դադարեցվել են Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարի լիազորությունները

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին որոշում է ստորագրել: Նրա լիազորությունները դադարեցվել են:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 10-րդ մասով, 37-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և հաշվի առնելով Վարչապետի 2021 թվականի մայիսի 3-ի N 467-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի եզրակացությունը՝

1. Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի նկատմամբ կիրառել «ծառայության դադարեցում» կարգապահական տույժը:

2. Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի լիազորությունները համարել դադարած», – նշված է որոշման մեջ:

Related posts

Փաշինյանի ավտոշարասյունը վթարի չի ենթարկվել, վթարվել է պարեկային ծառայության մեքենան. ՆԳՆ

Նազելի Բաղդասարյանը հերքել է տեղեկությունը, թե վարչապետ Փաշինյանի ավտոշարասյունը ավտովթարի է ենթարկվել Արմաշ գյուղում

Եկեղեցին պիտի վերադարձնենք ժողովրդին․ Նիկոլ Փաշինյան